Արարատի փոխմարզպետներն ազատվել են պաշտոնից

Արարատի փոխմարզպետներն ազատվել են պաշտոնից

PanARMENIAN.Net - Արարատի մարզպետի տեղակալներ Արթուր Մկրտչյանն ու Տիգրան Պարսիլյանն ազատվել են պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումները:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝Արթուր Մկրտչյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝Տիգրան Պարսիլյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասվում է մյուս որոշման մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---