Պորոշենկոյի դեմ վարույթ է սկսվել պետական դավաճանության հոդվածով21 մայիսի 2019 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն (ՀՊԲ) վարույթ է սկսել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հնարավոր պետական դավաճանության փաստով: Այդ մասին հայտնել է ՀՊԲ տնօրենի առաջին տեղակալ Օլգա Վարչենկոն: Խոսքը 2018-ի նոյեմբերի 25-ի իրադարձությունների մասին է, երբ ուկրաինական ՌԾՈւ նավերը Սև ծովից անցան Ազովի ծով Կերչի նեղուցի շրջանում: Հայցը ներկայացրել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Անդրեյ Պորտնովը: Ըստ նրա, Պորոշենկոն, լինելով պետության նախագահը, պետական դավաճանություն է գործել, երբ փորձել է երկրում ռազմական դրություն հայտարարել, որի համար զոհաբերել է ուկրաինացի նավաստիներին և ուղարկել նրանց Կերչի նեղուց: Անդրեյ Պորտնովը վերջերս է Կիև վերադարձել:2014-ին Յանուկովիչի նախկին խորհրդականի դեմ քրգործ էր հարուցվել՝ այն մասով, որ վերջինս 2010-ին ապօրինի է գլխավորել Կիևի Շևչենկոյի անվան ազգային համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնը: Այն ժամանակ նա հեռացավ Կիևից և ապրում էր Մոսկվայում և Վիեննայում: 2019-ի մարտին Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն հայտարարեց, որ դադարեցնում է Պորտնովի դեմ քրգործը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |