Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել ԲԴԽ նախագահի պաշտոնից

Գագիկ Հարությունյանը  հրաժարական է տվել ԲԴԽ նախագահի պաշտոնից

PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԲԴԽ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արման Խաչատրյանը:

Նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է դիմումի տեքստը:

«Նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները և այդ առիթով մայիսի 20-ին մամուլով իմ կողմից արտահայտած մտահոգությունները՝ այլևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և Խորհրդի անդամի կարգավիճակներում: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքերով իմ լիազորու­թյունները 2019 թվականի մայիսի 24-ից համարեք դադարած», - ասվում է տեքստում:

Նա մաղթել է հետագա բեղմնավոր գործունեություն՝ իրավական պետու­թյանը պատշաճող անկախ դատական իշխանության կայացման գործում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---