«Չերնոբիլը» վարկանիշով գերազանցել է «Գահերի խաղը» սերիալին

«Չերնոբիլը» վարկանիշով գերազանցել է «Գահերի խաղը» սերիալին

PanARMENIAN.Net - Ամերիկյան «Չերնոբիլ» սերիալն առաջինն է բոլոր ժամանակների շոուների վարկանիշում, որոնք ստացել են հանդիսատեսի բարձրագույն գնահատականը: Այդ են վկայում International Movie Data Base կայքի տվյալները:

Սերիալը 9,6 միավոր է հավաքել և առաջ անցել «Երկիր մոլորակ 2» (9,5) և «Զինակից եղբայրներ» (9,4) սերիալներից: 9,4 գնահատական է ստացել նաև «Երկիր մոլորակը» և «Գահերի խաղը»: Բացի այդ, առաջին տասնյակում են հայտնվել «Գաղտնալսումը», «Մեր մոլորակը», «Տիեզերք. Ոդիսական տարածության ու ժամանակի միջով», և «Երկնագույն մոլորակ 2» սերիալները, գրում է Lenta.ru-ն:

«Չերնոբիլի» առաջին սերիան եթեր է դուրս եկել մայիսի 6-ին: 5 սերիայից բաղկացած սերիալը պատմում է 1986-ի ապրիլի 26-ին տեղի ունեցած պայթյունի մասին Չերնոբիլի ԱԷԿ-ում: Սերիալի ռեժիսորն է Յոհան Ռենկը: Գլխավոր դերերը կատարել են Սթելան Սքարսգարդը, Էմիլի Ուոթսոնը, Ջարեդ Հարիսը, Ռոս Արմսթրոնգը, Էդրիան Ոոուլինսը, Փոլ Ռիթերը և Ջեսսի Բաքլին: Սցենարիստն է Քրեյգ Մազինը, որն աշխատել է նաև «Առանց զգացմունքների», «Սուպերհերոսական կինո» և «Մարդ-հրթիռը» ֆիլմերի վրա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---