Ըստ օպերատիվ տեղեկության՝ բռնություն քարոզող խմբեր են ստեղծվում. Փաշինյանն ասել է կոշտ լինել

Ըստ օպերատիվ տեղեկության՝ բռնություն քարոզող խմբեր են ստեղծվում. Փաշինյանն ասել է կոշտ լինել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հունիսի 6-ի նիստը սկսել է հայտարարությամբ՝ դիմելով ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին։

«Որոշ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության քարոզ։ Նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքն այն է, որ իրենք պատրաստ են բռնությամբ քաղաքական հարցեր լուծեն։ Այս ասելիքը գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում։ Նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություն ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է սևազգեստ մարդկանց խմբեր ստեղծել, ովքեր քաղաքում կշրջեն, որոշակի տրամադրություն կստեղծեն, լկտի պահվածքով աչքի ընկնեն և այսպես շարունակ։ Բայց ես ուզում եմ արձանագրել, որ այն երկրում, որտեղ հաղթել է ոչ բռնի թավշյա հեղափոխությունը և որտեղ տեղի են ունենում բռնության կոչեր, ապա այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա», - ասել Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ նրանց դեմ հակահարվածը պետք է լինի երկաթյա։

«Իրավապահ համակարգը պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր նման երևույթներին։ Սկսած այն երևույթից, որ օրինակ Երևանի Ազատության հրապարակը որոշ մարդիկ ցանկանում են դարձնել երթևեկելի գոտի , ավտոմեքենաներով մտնեն ճռռիկներ անեն, ավտոմեքենաներ վարեն մայթերով։ Սա ըստ էության որոշակի նպատակով է արվում, որ ցույց տան, թե երկրում իբր հաստատված է անիշխանություն։ Ես ուզում եմ ասել, որ նման դեպքերում իրավապահ համակարգը պետք է խնդրին վերաբերվի ոչ թե պարզապես երթևեկության կանոների խախտում, այլ սրանք բացահայտ արհամարհանք են հասարակության նկատմամբ, պետության նկատմամբ», - ասել Փաշինյանը։

Փաշինյանն ասել է, որ այդ թեմայով զրույց է ունեցել Օսիպյանի հետ:

«Իսկ այդ սևազգեստ մարդկանց հարցը պետք է լուծել, նրանց բռնել ծաղկավոր շորեր հագցնել, բաբչկաներ կապել և ճանապարհ դնել քաղաքակիրթ կյանքին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---