ՄԻՊ. Մանվել Գրիգորյանը հրաժարվում է բուժօգնությունից և դեղերից

ՄԻՊ. Մանվել Գրիգորյանը հրաժարվում է  բուժօգնությունից և դեղերից

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գեներալ Մանվել Գրիգորյանը հրաժարվում է որևէ տեսակի բուժօգնությունից, հրաժարվում է նաև դեղամիջոցներ ընդունել` այդ թվում շաքարային դիաբետի համար:

Թաթոյանը հայտնել է, որ Գրիգորյանի առողջական վիճակի հարցը ՄԻՊ-ի ուշադրության ներքո է:

«Մեր աշխատակիցներն իրականցրել են պարբերական այցեր: Ես ինքս խոսել եմ փաստաբանի հետ: Մեր նպատակներն այս ընթացքում հատկապես առողջական վիճակի հետ հարցերը պարզելն է: Այս գիշեր Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն` պայմանավորված առողջական վիճակով»,-ասել է Թաթոյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ արդարադատության նախարարին ուղղված նամակում հարցեր է առաջադրել, թե արդյոք քրեակատարողական հիմնարկի պայմաններում կան հնարավորություններ Մանվել Գրիգորյանին ցուցաբերելու անհրաժեշտ բուժօգնությունը:

Գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ նրա վիճակը շարունակում է մնալ ծանր. Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում է: Գրիգորյանը կոմայի մեջ չէ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---