ԱԱԾ տնօրեն. Սևազգեստ մարդկանց շրջանակը մեզ համար պարզ է

ԱԱԾ տնօրեն. Սևազգեստ մարդկանց շրջանակը մեզ համար պարզ է

PanARMENIAN.Net - ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով գործադիրի ղեկավարի՝ սևազգեստ մարդկանց մասին հայտնի հայտարարությանը, ասել է, որ վարչապետը որևէ ցուցում չի տվել՝ հակաիշխանական ելույթներ ունեցող անձնաց նկատմամբ որևէ ներազդեցուն ունենալու։

Նա հավելել է նաև, որ սևազգեստ մարդկանց շրջանակն իրենց համար պարզ է, հայտնում է Aysor.am-ը։

«Չեմ կարծում, որ վարչապետը սկանդալային հայտարարություն է արել, չեմ կիսում այդ միտքը…Եթե ուշադիր լսեիք հայտարարությունը, վարչապետը որևէ ցուցում չի տվել՝ հակաիշխանական ելույթներ ունեցող անձնաց նկատմամբ որևէ ներազդեցուն ունենալու։ Հստակ ցուցումը տրվել է, և ոստիկանությունն այս երկու օրը, ինչպես նաև ԱԱԾ-ն՝ իր մասով, կատարում են համապատասխան աշխատանքներ։ Այլ մեկնաբանություն տալ ուղղակի չեմ կարող», - ասել է նա։

ԱԱԾ տնօրենը հավելել է, որ մարդիկ կան, որ քարոզում են ատելություն, քարոզում են ուժի կիրառում։ «Եթե կլինեն հստակ դեպքեր, այդ անձանց նկատմամբ կիրականացվեն օրենքով մեզ տրված բոլոր լիազորությունները, որպեսզի նման անձինք մեկուսացվեն հասարակությունից», - ասել է նա:

Լրագրողներից մեկի այն հարցը, թե բոլո՞ր սևազգեստ մարդկանց պետք է մեկուսացնեն, Արթուր Վանեցյանը անտեղի հումոր է համարել։ «Փորձում են կոնտեքստից դուրս բաներ ասել։ Նման բան չկա։ Այն, ինչ կա, բոլորը շատ լավ հասկանում են։ Պետք չէ բառախաղի միջոցով սենսացիաներ փնտրել։ Շրջանակը կբացվի, երբ կլինեն մարդիկ, որոնք կանեն ինչ-ինչ արարքներ և բերման կենթարկվեն։ Եթե կլինի հանցակազմ, կհարուցվի քրեական գործ, և բոլորն այդ մասին բոլորը կտեղեկանան», - նշել է ԱԱԾ տնօրենը։

Արձագանքելով այն հարցին, թե վերջին շրջանում սև հագուստներով և հակաիշխանական կոչերով հիմնականում հանդես են գալիս «Ադեկվատ» թիմի անդամները, հնարավո՞ր է՝ վարչապետը նրանց նկատի ուներ՝ Վանեցյանն ասել է, որ չգիտի՝ ում մասին է խոսքը։ «Կլինեն հստակ դեպքեր, կլինեն հստակ գործողություններ իրավապահների կողմից», - ասել է նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հունիսի 6-ի նիստը սկսել է հայտարարությամբ՝ դիմելով ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին։

«Որոշ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության քարոզ։ Նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքն այն է, որ իրենք պատրաստ են բռնությամբ քաղաքական հարցեր լուծեն։ Այս ասելիքը գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում։ Նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություն ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է սևազգեստ մարդկանց խմբեր ստեղծել, ովքեր քաղաքում կշրջեն, որոշակի տրամադրություն կստեղծեն, լկտի պահվածքով աչքի ընկնեն և այսպես շարունակ։ Բայց ես ուզում եմ արձանագրել, որ այն երկրում, որտեղ հաղթել է ոչ բռնի թավշյա հեղափոխությունը և որտեղ տեղի են ունենում բռնության կոչեր, ապա այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա», - ասել Փաշինյանը։

 Ուշագրավ
Նախարարը կոչ է արել ինքնաբուժմամբ չզբաղվել և հետևել միայն բժիշկների խորհուրդներին
ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը
Վարչապետի խոսքով՝ ձեռքերի կանոնավոր լվացման, դիմակի կրման և սոցիալական հեռավորության պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլ նաև կձգտի 0-ի
Մանկապարտեզները վերաբացվելու են մայիսի 20-ից