ԱՆ-ն լրացուցիչ 45 մլրդ դրամ կուզի՝ մինչև 18 տարեկաններին անվճար բուժելու համար11 հունիսի 2019 - 15:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Ազգային ժողովում հայտնել է, որ նախարարությունը պետական բյուջեից մտադիր է լրացուցիչ մոտ 45 մլրդ դրամ ուզել՝ մինչև 18 տարեկանների բուժօգնությունն անվճար դարձնելու նպատակով: «2020 թվականի բյուջեն ևս 16 մլրդ դրամով պետք է ավելացվի, ինչն աննախադեպ թիվ է Հայաստանի անկախ պատմության ընթացքում: Բայց մենք դրանով էլ չենք բավարարվում, պահանջելու ենք շատ ավելացում, մեր հավելյալ պահանջը 45 մլրդ դրամ է: Ցանկություն կա անվճար բուժօգնությունը երեխաների համար դարձնել մինչև 18 տարեկան, ոչ թե 7 տարեկան»,-ասել է նախարարը: Թորոսյանը հայտնել է, որ ընթացիկ տարում նախարարության բյուջեն արդեն 9 մլրդ դրամով ավելացել է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ |