Հոնկոնգում հարյուրավոր ցուցարարներն առաջին հաջողությունն են գրանցել12 հունիսի 2019 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Հոնկոգնում չեն դադարում բողոքներն օրեսնդրությունը փոխելու կառավարության ծրագրերի դեմ, որոնց արդյունքում հնարավոր կլինի ենթադրյալ իրավախախտներին արտահանձնել Չինաստան: Հունիսի 12-ին հարյուրավոր ակտիվիստներ հավաքվել են հատուկ վարչական գոտու կառավարական թաղամասում, մինչդեռ կառավարությունը պատրաստվում էր համապատասխան օրինագծի քննարկմանը: Արդյունքում կառավարությունը ստիպված եղավ հետաձգել քննարկումը: Զուգահեռ ցուցարարները փորձել են փակել տարածաշրջանի երկու առանցքային մայրուղիները, հայտնում է Deutsche Welle-ն Reuters-ի վրա հղումով: Հակակառավարական ցույցերը Հոնկոնգում սկսվել են հունիսի 9-ին: Ըստ կազմակերպիչների, ցույցերի մեկնարկից ի վեր նախկին բրիտանական գաղութի փողոցներ է դուրս եկել ավելի քան 1 մլն մարդ: Ոստիկանությունը խոսում է 240,000 ցուցարարի մասին: Տարբեր միջազգային իրավապաշտպան խմբեր պարբերաբար հայտարարել են, որ իրենց տվյալներով, Չինաստանում չկա անկախ արդարադատություն, քանի որ դատարաններն իշխող Կոմունիստական կուսակցության հսկողության տակ են: Բացի այդ, Չինաստանում բազմաթիվ են անհիմն ձերբակալությունները, իսկ կասկածյալների հանդեպ կիրառվում են կտտանքներ, պնդում են իրավապաշտպանները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |