Քաղաքապետ. Վերելակների պահպանման համար աննախադեպ բարձր գումար կհատկացվի

Քաղաքապետ. Վերելակների պահպանման համար  աննախադեպ բարձր գումար կհատկացվի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ԱԺ-ում հայտնել է, որ 2019 թվականին քաղաքապետարանը վերելակների պահպանման համար աննախադեպ բարձր գումար կտրամադրի:

«Վերելակների պահպանման մասով այս տարի աննախադեպ բարձր թիվ է դրված՝ 134 մլն դրամ: Այսպիսի գումար երբևէ չի եղել տրամադրված», - ասել է քաղաքապետը:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ մայրաքաղաքի գրեթե 3600 վերելակի փոխարինման համար հարկավոր է լինելու 30 մլրդ դրամ, «ինչի հնարավորությունը համայնքի բյուջեն չունի»:

Նախատեսվում է նաև, որ բնակիչները 20-25 տարվա ընթացքում փոխհատուցելու են վերելակների նորացման համար ծախսված գումարները. նոր վերելակների գինը 1 բնակարանի համար 2000 դրամ կկազմի:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---