HBO-ի սերիալից հետո ռուսական Առաջին ալիքը փաստագրական ֆիլմ կցուցադրի Չերնոբիլի մասին12 հունիսի 2019 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին ՌԴ Առաջին հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ կցուցադրի Չերնոբիլի ԱԷԿ-ում վթարի մասին: Հեռուստաալիքը կարծում է, որ HBO-ի սերիալը «ողբերգության հանդեպ հետաքրքրության հերթական ալիքն է բարձրացրել», գրում է TJ-ն Առաջին ալիքի մամուլի ծառայության վրա հղումով: Ըստ հեռուստաալիքի, ֆիլմը «վերարտադրում է 1986թ. ապրիլի լույս 26-ի ճակատագրական գիշերվա իրադարձությունները ճշգրիտ հաջորդականությամբ» և պատմում է, թե ինչպես է «ամեն ինչ եղել իրականում»: «Գրեթե անհայտ է ուղղաթիռների օդաչուների սխրանքի պատմությունը, որոնք արել են գլխավորը՝ դադարեցրել են շղթայական ռեակցիան և ծածկել ռեակտորը ավազի և կապարի հաստ շերտով: Նրանք օրական 1000-ական թռիչք են կատարել, սկզբից նույնիսկ պաշտպանված չլինելով կապարի ազդեցությունից՝ ռեակտորից լինելով 200 մ բարձրության վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հեղինակները խոստացել են պատմել, թե ինչու է ինքնասպան եղել վթարի պատճառների հետաքննման և հետևանքների վերացման կառավարական հանձնաժողովի անդամ Վալեի Լեգասովը: «Իր բովանդակալից պատմության մեջ նա հիշատակել է այն անձանց անունները, որոնք իրականում մեղսակից էին Չերնոբիլի աղետին»,-ասվում է հայտարարության մեջ: «Չերնոբիլը» պատմական մինի սերիալ է Չերնոբիլի ԱԷԿ-ում 1986-ի ապրիլի 26-ին տեղի ունեցած պայթյունի և հետևանքների վերացման մասին: Մինի սերիալը թողարկվել է մայիսի սկզբին և առաջին հորիզոնականն է զբաղեցրել շոուների վարկանիշում ըստ Internet Movie Database (IMDb)-ի, ստանալով հեռուստադիտողի ամենաբարձր գնահատականները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |