Կանխատեսում. 2040-ին մսի մեծ մասն արհեստական ծագում կունենա

Կանխատեսում. 2040-ին մսի մեծ մասն արհեստական ծագում կունենա

PanARMENIAN.Net - 2040-ին մսի 60 %-ն արհեստականորեն կաճեցվի կամ կփոխարինվի նմանատիպ համով բուսական մթերքով: Այդպես են կարծում AT Kearney ընկերության մասնագետները: Մարդիկ աստիճանաբար կհրաժարվեն անասնաբուծությունից:

«Այժմ շատերը մսարտադրության մեծ ոլորտն ընկալում են որպես անհարկի չարիք: Վեգանական փոխարինիչներն ու մշակաբույսերը դուրս կմղեն անասնապահությունը՝ դա միայն ժամանակի հարց է»,-ասվում է զեկույցում:

Գլխավոր պատճառներից մեկը, թե ինչու մարդկությունը կհրաժարվի սովորական մսի արտադրությունից, այն է, որ արդյունաբերական ֆերմերությունը բացասական ազդեցություն ունի բնապահպանության վրա՝ արտանետումներ, ջրավազանների աղտոտում և այլն:

Ներդրումներն արհեստական մսի ստեղծման համար բուսական բաղադրիչներ օգտագործող ընկերություններում, ինչպիսիք են Beyond Meat, Impossible Foods и Just Foods ընկերությունները, աճում են: Օրինակ, 2018-ի մայիսին Beyond Meat-ը 240 մլն դոլար ներդրում է ներգրավել:

«Հանրության անցումը բուսակերության և վեգանական կենսակերպի անվիճելի է, քանի որ մարդիկ գնալով ավելի շատ են ուշադրություն դարձնում շրջակա միջավայրի խնդիրներին ու կենդանիների բարեկեցությանը: Սակայն, մոլի մսակերները կկարողանան անփոփոխ թողնել իրենց սննդակարգը, վնաս չհասցնելով բնապահպանությանը»,-ասել է AT Kearney-ի գործընկեր Կարստեն Գերհարդը:

Արհեստական մսից բացի, ըստ գիտնականների, մարդիկ միջատներ կուտեն և ջրիմուռների կաթ կխմեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---