Տաքսիստների տուգանքները ներելու նախագիծը դրական եզրակացություն է ստացել14 հունիսի 2019 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Տաքսիստների տուգանքները ներելու նախագիծը դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում: Նախագծի դրույթներից մեկը վերաբերում է թույլատրելի զանգվածը գերազանցած բեռնատարներին. այսպես՝ մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150.3-րդ հոդվածով (ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով երթևեկելը) և 137.2 հոդվածով (Հայաստանի տարածքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջները չկատարելը) խախտում արած վարորդները կազատվեն տուգանքից: Նախագծով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչև 2019 թվականի հունվարի 1-ը պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող տաքսիստները նույնպես կազատվեն տուգանքից: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նիստում ասել է նաև, որ Պետական տուրքի մասով տաքսիստներին տուգանքները ներելու փոփոխությունն է արվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկով: «Տնտեսվարող սուբյեկտը տուրքը վճարելու դեպքում տույժ-տուգանքներից ազատվում է, նրան տրվում էր 3 ամիս, որ այդ տուրքը վճարի, այս մասը երկարացվել է 6 ամիս: Օրենքն ընդունելուց հետո այն տաքսու վարորդները, որ պետտուրքը չեն վճարել և դրա համար տույժ տուգանքների են ենթարկվել, կարող են տուրքը վճարել 6 ամսում և ազատվել տուգանքներից», - ասել է նախարարը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |