Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսին հանկարծամահ է եղել18 հունիսի 2019 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին հանկարծամահ է եղել: Նա մահացել է լրտեսության մասին գործով դատական նիստի ժամանակ՝ Մուրսին այդ գործով որպես մեղադրյալ էր անցնում: Նրան խոսք էր տրվել, որից հետո ընդմիջում հայտարարվել: Այդ պահին նախկին նախագահն ուշագնաց էր եղել և մահացել՝ գիտակցության չգալով: Ինչպես ավելի ուշ հայտնել է Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը բժշկական շրջանակների վրա հղումով, Մուրսին մահացել է սրտի կաթվածի հետևանքով: Հայտնի է, որ Մուրսին բարորակ նորագոյացություն ուներ՝ նրան կանոնավոր բուժօգնություն էր ցուցաբերվում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Մուհամմեդ Մուրսին Եգիպտոսի նախագահ դարձավ 2012-ին որպես «Մահմեդական եղբայրներ» իսլամիստական ասոցիացիայի դրածո: Մեկ տարի անց նա հեռացվեց պաշտոնից զինվորականների կողմից զանգվածային ժողովրդական բողոքների ֆոնին: 2019-ի օգոստոսին նա կդառնար 68 տարեկան: Նա որպես մեղադրյալ էր անցնում մի շարք քրեական գործերով, այդ թվում կապված լրտեսության, պետական դավաճանության և ցուցարարների վրա հարձակման հետ: Որոշ դրվագներով նա դատապարտվել էր մահապատժի (բանտից փախուստի համար) և ցմահ ազատազրկման, սակայն, ավելի ուշ այդ գործերը վերանայվեցին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |