Գորգիսյանը շփոթել է «դատախազների առաջխաղացման» ցուցակից Միշա Գրիգորյանին Վահե Գրիգորյանի հոր հետ

Գորգիսյանը  շփոթել է  «դատախազների առաջխաղացման» ցուցակից Միշա Գրիգորյանին  Վահե Գրիգորյանի հոր հետ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ենթադրել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված՝ դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված Միշա Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, փաստաբան Վահե Գրիգորյանի հայրն է:

Պատգամավորը մասնավորապես հարցրել է, թե ինչ դերակատարություն է ունեցել Միշա Գրիգորյանը նրա առաջխաղացման մեջ:

Հարցին ի պատասխան Գրիգորյանը նշել է, որ այդ ցուցակում ընդգրկված Միշա Գրիգորյանն իր հայրը չէ։

«Իմ հայրը բանվոր մարդ է եղել, մայրս՝ հաշվապահ, իմ մասնագիտական հաջողությունները ես ձեռք եմ բերել իմ վաստակով և, ընդհանուր առմամբ, ես դրանց համար պարտական եմ հորս և մորս, իսկ այդ Միշա Գրիգորյանն ինձ հետ կապ չունի»,- ասել է ՍԴ դատավորի թեկնածուն։

Վահե Գրիգորյանը նաև նշել է, որ տեղյակ չէ՝ պատգամավորն դատախազների առաջխաղացման ինչ ցուցակի մասին է խոսում, որովհետև այդ ցուցակում երբեք չի ընդգրկվել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---