Գրիգոր Բեքմեզյանը՝ ԲԴԽ անդամ

Գրիգոր Բեքմեզյանը՝ ԲԴԽ անդամ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրել Գրիգոր Բեքմեզյանին. նա «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուն էր:

Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 107, դեմ՝ 4 պատգամավոր։

Բեքմեզյանը ծնվել է 1977-ին Երևանում: 1994-1999 թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, 1999 - 2002-ին ուսանել է ԵՊՀ ասպիրանտուրայում: Ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:1999-ին վերապատրաստվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարաններից մեկում:

2004-ից սեպտեմբերից մինչև 2005-ի հունվար ուսանել է Նիդերլանդների համալսարաններից մեկի իրավաբանական ֆակուլտետում: 2009-ին ստացել է դոցենտի կոչում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1997-ին: Աշխատել է նաև ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունում, սկզբում որպես օրենսդրության և իրավաբանական վարչության առաջատար մասնագետ, այնուհետև իրավաբանական բաժնի պետ: 2015 -ից առ այսօր «Բեքմեզյան» ՍՊԸ տնօրենի հիմնադիր տնօրենն է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---