Վրացական լարին արժեզրկվում է

Վրացական լարին արժեզրկվում  է

PanARMENIAN.Net - Վրաստանի ազգային բանկի տվյալներով, երկրի ազգային արժույթը՝ լարին արժեզրկվել է:

Հունիսի 25-ի դրությամբ $1-ն արժե 2.79 լարի:

«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, փոխանակման կետերում $1-ի արժեքը 2.85-2.86 լարի է, Վրաստանի բանկում՝ 2.85 լարի, իսկ TBC բանկում՝ 2.86 լարի:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով արգելվել են դեպի Վրաստան ավիաթռիչքները: Ռուս զբոսաշրջիկները մինչև հուլիսի 8-ը պետք է լքեն Վրաստանը:

 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
«Ես նույնպես վախենում եմ, բայց ոչ թե խանութ, այլ աշխատանքի գնալուց»,- ասել է նա