Նաիրա Զոհրաբյան․ Վենետիկի հանձնաժողովում մտահոգված են

Նաիրա Զոհրաբյան․ Վենետիկի հանձնաժողովում մտահոգված են

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին ու Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը, հայտնել է, որ Ստրասբուրգում մասնավոր հարդիպում է ունեցել հանձնաժողովի փորձագետներից մեկի հետ և խնդիրը բավական լուրջ է։

«Իրենց, ու նաև մեր մտահոգությունն այն է, որ այս խնդիրը չպետք է լուծվի քաղաքական դաշտում։ ՀՀ սահմանադրական և իրավական միտքը բաժանվել է 2 քաղաքական ճամբարների։ Սա ինձ համար անընդունելի է»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Հովհաննես Վարդանյանն իր հերթին ասել է. «ԵԽԽՎ օրակարգում՝ ոչ լիագումարի, ոչ հանձնաժողովների, նման հարց չի քննարկվել։ Վենետիկի հանձնաժողովի որոշումը, որում նախատեսում է անհրաժեշտության դեպքում անդրադառնալ սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, որևէ որոշում այդ հարցի վերաբերյալ չկա։ Վահե Գրիգորյանի դիրքորոշմանը ծանոթացել եմ մամուլից, բայց մանրամասնորեն չեմ ուսումնասիրել, որ դիրքորոշում հայտնեմ»:

Նաիրա Զոհրաբյանը հավելել է, որ Սահմանադրական դատարանի հարցը չպետք է լուծվի քաղաքական հարթության մեջ, և քանի դեռ այն քաղաքական հարթությունում է, այն չի ունենալու իրավական ճշգրիտ լուծում։ «Ես չլսեցի որևէ սահմանադրագետի, իրավաբանի կարծիք, որը չլինի քաղաքականացված։ Այո՛, Վենետիկի հանձնաժողովի նշյալ փորձագետը ուներ մտավախություն, որ խնդիրը չպետք է լուծվի քաղաքական հարթության մեջ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ խնդիրը պետք է լուծվի սահմանադրական իրավունքի ու ՀՀ Սահմանադրության, այլ ոչ թե օրվա քաղաքական կուրսի շրջանակներում»,-ասել է նա։

Հովհաննես Վարդանյանն էլ նշել է, որ Վենետիկի հանձնաժողովը կարող է միայն իր որոշմամբ դիրքորոշում հայտնել այս կամ այն հարցի վերաբերյալ։

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակ է գրել ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին Սահմանադրական դատարանի անդամներին և ՍԴ դատավոր Արման Դիլանյանին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---