Հարցում. Հայուհիների 19%-ը կարծում է, որ երկրի ղեկավարության մեջ կանայք ավելի քիչ պետք է լինեն 9 հուլիսի 2019 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանցի կանանց 19%-ը կարծում է, որ երկրի ղեկավարության մեջ կանայք ավելի քիչ պետք է լինեն: Այդ են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute) հարցման արդյունքները: Հարցմանը մասնակցած կանանց 35%-ը երկրի ղեկավարության շարքերում ավելի մեծաթիվ կանանց է ուզում տեսնել, 32%-ին գոհացնում է առկա վիճակը, իսկ 13%-ը չի պատասխանել հարցին: Տղամարդկանց շրջանում ցուցանիշներն այլ են՝ 38%-ը ցանկանում է, որ կանայք ղեկավար շարքերում ավելի քիչ լինեն, 32%-ին գոհացնում է առկա վիճակը և միայն 13%-ն է կարծում, որ կանայք ավելի շատ պետք է ներգրավված լինեն երկրի ղեկավարմանը, իսկ 17%-ը չի պատասխանել հարցին: Քաղաքականության մեջ ավելի մեծաթիվ կանանց են ուզում տեսնել երիտասարդները՝ 18-29 տարեկանները (31%), տարիքի հետ այդ ցուցանիշը նվազում է՝ 30-49 տարեկանները՝ 25%, 50-ից բարձր տարիքովները՝ 22%: Ընդհանուր առմամբ, հարցման մասակիցների 28%-ը նշել է, որ կանայք երկրի ղեկավարության շրջանում ավելի պակաս պետք է լինեն, 25%-ն ուզում է, որ կանայք ավելի ներգրավված լինեն քաղաքականությանը, իսկ 15%-ը չի պատասխանել: Հարցումն անցկավել է մայիսին Հայաստանի ամբողջ տարածքում, 1200 մարդու մասնակցությամբ: Հայաստանում միայն մեկ կին նախարար կա, իսկ Ազգային ժողովում՝ 32 կին (պատգամավորների մոտ 25%-ը), նախկին գումարման խորհրդարանում 18-ի փոխարեն: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Կլաարը հուսադրող է անվանել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկի մասին լուրը «ԵՄ–ն լիովին սատարում է բանակցային գործընթացին, որի նպատակը համապարփակ և կայուն կարգավորումն է»,–գրել է նա Արսեն Խառատյան․ Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է Նա նշել է, որ ՀՀ–ն ռազմավարական տարածք է տալիս՝ առանց որևէ անվտանգային երաշխիք ստանալու Բլինքենը՝ սահմանազատումը սկսելու մասին․ Կարևոր քայլ է «Մենք ողջունում ենք Ալամթիի 1991թ․ հռչակագիրը որպես հիմք ընդունելու որոշումը»,–գրել է նա Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին |