Տուսկը Սևան կայցելի. ԵՄ-ն աջակցելու է ջրային ռեսուրսների կառավարմանը10 հուլիսի 2019 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության կողմից ՀՀ-ին հատկացված գումարները հատկապես ուղղվելու են ենթակառուցվածքային ու բնապահպանական գերակա ծրագրերին։ Այդ մասին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ հավելելով, որ 2019-ին ԵՄ-ն կրկնապատկել է Հայաստանին հատկացվող ֆինանսավորումը։ «Այս համատեքստում ես նախապես վայելում եմ Սևանա լիճ իմ այսօրվա այցելությունը։ ԵՄ-ն այստեղ սատարելու է ջրային ռեսուրսների կառավարմանը, ինչպես փոխհամաձայնեցվել էր վարչապետ Փաշինյանի վերջին բրյուսելյան այցի ժամանակ»,-ասաց Տուսկը, հայտնում է Sputnik Արմենիան: Նա հայտնել է, որ Սևան այցի ընթացքում այցելելու է նաև Սևանավանք, որն «ապացույց է Հայաստանի` եվրոպական մշակույթի վրա հազարամյա ազդեցության»։ Տուսկը տարածաշրջանային այց է կատարում և մինչ Երևան ժամանելը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Սևանա լիճը պատվել է կանաչ ջրիմուռներով՝ «ծաղկել» է: Ըստ մասնագետների, ֆոսֆորի քանակը Սևանա լճում նվազում է, առաջիկա 7-10 օրերի ընթացքում ջրի կանաչ գույնը կվերանա: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |