Դուբայում զբոսաշրջիկները կկարողանան ալկոհոլ գնել խանութներից12 հուլիսի 2019 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Դուբայ էմիրության իշխանությունները զբոսաշրջիկների համար ալկոհոլի 30-օրյա արտոնագիր են սահմանել: Արտոնագիրը տրամադրվում է անվճար, սակայն, գնորդների 21-ը պետք է լրացած լինի և նրանք լինեն ոչ մահմեդական: Մանրամասն ուղեցույցը հրապարակված է ալկոհոլի վաճառքով զբաղվող Maritime and Mercantile International (MMI) (Emirates-ի դուստր ձեռնարկություն) մանրածաղ խանութների ցանցի կայքում: Արտոնագիր ստանալու համար զբոսաշրջիկը կարող է մտնել MMI-ի ցանկացած խանութ և լրացնել հատուկ ձևաթուղթը: Նա նաև պետք է ներկայացնի իր անձնագրի պատճենը և մուտքի արտոնագրի կնիքի պատճենը, գրում է «Կոմերսանտը» Khaleej Times-ի վրա հղումով: Դուբայում յուրաքանչյուր զբոսաշրջիկի վարվելակարգի զբոսաշրջային կանոնակարգ է տրվում: Այն ներառում է 5 կետ, որոնց թվում է նաև ալկոհոլի օգտագործումը հանրային վայրերում: Նաև չի կարելի անսթափ վիճակում փողոց դուրս գալ ու մեքենա վարել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |