Նախարար. Հոմեոպաթիան կհանվի մասնագիտությունների ցանկից

Նախարար. Հոմեոպաթիան կհանվի մասնագիտությունների ցանկից

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ-ում հոմեոպաթիան հանվելու է մասնագիտությունների ցանկից:

Նախարարը նշել է, որ այն շառլատանություն է, և «չի կարելի մարդկանց շաքար խմեցնելով առողջացնել»:

«Հոմեոպաթիան հանվելու է նաև լիցենզիոն ցանկից, որ նման լիցենզիաներ չտրվեն: Այստեղ խնդիր է մնում արդեն իսկ տրված լիցենզիաները», - ասել է նախարարը:

Հոմեոպաթիան այլընտրանքային բժշկության ուղղություն է համարվում, որի հիմնադրվել է 18-րդ դարում գերմանցի բժիշկ Սամուել Հանեմանի կողմից:

2009 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (World Health Organization) քննադատել է բուժման այս մեթոդի կիրառությունը՝ նշելով, որ այն առաջացնում է տուբերկոլյոզի առաջացման սպառնալիք: Կազմակերպությունը նշել է, որ գոյություն չունի գիտական որևէ ապացույց, որը կհիմնավորի բուժման այս մեթոդի արդյունավետությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---