«Սասնա ծռերը» հուսով են, որ ՊՊԾ գնդի գրավման օրը պաշտոնապես ազգային տոն կդառնա

«Սասնա ծռերը» հուսով են, որ ՊՊԾ գնդի գրավման օրը պաշտոնապես ազգային տոն կդառնա

PanARMENIAN.Net - «Սասնա ծռերը» հուսով են, որ ՊՊԾ գնդի գրավման օրը՝ հուլիսի 17-ը «պաշտոնապես դառնալու է ազգային տոն»: Այդ մասին ասվում է կուսակցության քարտուղարության հայտարարությունում, որն ասուլիսի ժամանակ ներկայացրել է կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը:

Նա նշել է, որ «հուլիսյան ապստամբությամբ» իրենք «աղետ են կանխել», հայտնում է Aysor.am-ը:

«Պահանջում ենք՝ դադարեցնել ապստամբների նկատմամբ նախորդ ռեժիմից սկսված հալածանքը և ազատել ռազմագերիներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։ Այս ամենից անկախ, կյանքի բնականոն ընթացքը, չնայած ներկայիս հետընթացին ու ճահճացմանը, անկասելի է։ Թեկուզ որոշ ուշացումով մեր երկրում հաստատվելու է արդարությունը, ոճրագործները կանգնելու են հայկական Նյուրինբերգի առաջ, իսկ հուլիսի 17-ը պաշտոնապես դառնալու է ազգային տոն», - ասված է հայտարարության մեջ:

2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորումը Երևանում գրավեց ոստիկանական գունդ, ինչի հետևանքով եղան մարդկային կորուստներ՝ սպանվեցին ոստիկաններ: Զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---