Փաշինյան. Ապօրինի ծառ հատողները և ոստիկանների հետ միջադեպի մեղավորները խիստ կպատժվեն

Փաշինյան. Ապօրինի ծառ հատողները և ոստիկանների հետ միջադեպի մեղավորները խիստ կպատժվեն

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Իջևանում հուլիսի 17-ի լույս 18-ին գիշերն ապօրինի ծառահատումների թույլտվություն պահանջող ցուցարարների և ոստիկանների միջև բախմանը:

Վարչապետը գրել է, որ ապօրինի ծառահատումները կասեցնելու են ամենայն վճռականությամբ:

«Երեկվա դեպքերի մեղավորները ինչպես նաև ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»,- գրել է վարչապետը:

Ավելի վաղ Իջևանում ապօրինի ծառահատումները թույլատրելու պահանջով միջպետական ճանապարհ է փակվել: Ոստիկանների և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է 11 ոստիկան:

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած դեպքերին` հայտարարել է, որ իրենց հաջողվել է առանց լուրջ դժվարությունների որևէ զիջում չանել անօրինականությանը:

«Իջևանի ճանապարհը բաց է։ Դա տեղի ունեցավ բանակցությունների արդյունքում։ Բանակցությունների, բայց ոչ՝ օրենքին հակասող որևէ խոստման», - ասել է մարզպետը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---