Քոչարյանին ազատած դատավորի լիազորությունները կասեցվել են

Քոչարյանին ազատած դատավորի լիազորությունները կասեցվել են

PanARMENIAN.Net - ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը կասեցրել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխած առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները:

ArmLur.am-ի փոխանցմամբ, տեղեկությունը հաստատել է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:

Գլխավոր դատախազությունից դիմում է ուղարկվել ԲԴԽ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասով, և ԲԴԽ-ն, ըստ օրենքի, կասեցրել է նրա լիազորությունները:

Ավելի վաղ Գրիգորյանի դեմ քաղաքացիների դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել, ինչպես նաև խուզարկվել էր նրա աշխատասենյակը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---