Թրամփը դուրս կբերի ԱՄՆ զորքն Աֆղանստանից մինչև 2020-ի ընտրությունները30 հուլիսի 2019 - 16:32 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է դուրս բերել ԱՄՆ զինծառայողներին Աֆղանստանից մինչև 2020-ի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները: Այդ մասին հայտարարել է պետքարտուղար Մայքլ Փոմփեոն: Ըստ նրա, Թրամփը հստակ նշել է «անվերջ պատերազմն ավարտելու» և զորքերը դուրս բերելու անհրաժեշտությունը, գրում է Deutsche Welle-ն: ԱՄՆ զինծառայողներն Աֆղանստանում են տեղակայված 2001թ. հոկտեմբերից: Այժմ այնտեղ մոտ 14.000 ամերիկացի զինվոր ու սպա կա: 2018-ի հուլիսից ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ է վարում ծայրահեղական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ Աֆղանստանում խաղաղության հաստատման համար: Քննարկումների հիմնական թեմաներն են՝ օտարերկրացի զինծառայողների դուրս բերումը և այնպիսի երաշխիքների տրամադրումը, որ Աֆղանստանը հանգրվան չի դառնա ահաբեկչական խմբավորումների համար: Ըստ Փոմփեոյի, կողմերն «իսկական առաջընթացի են» հասել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |