Գրիգորյանին պատկանող 140 միավոր գույքը պետությունն աճուրդի կհանի![]() 30 հուլիսի 2019 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել է վերացնել գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի շարժական և անշարժ գույքերի վրա դրված կալանքը՝ այն աճուրդի հանելու նպատակով։ Ստաված գումարից 1 մլրդ դրամը պետք է փոխանցվի ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին՝ որպես չկատարված հարկային պարտավորություն: Lragir.am-ի փոխանցմամբ, Մարտիրոսյանը միևնույն ժամանակ որոշել է Կոմիտեին տեղեկացնել, որ եթե նշված գույքի իրացման արդյունքում ստացված գումարը գերազանցի 1 մլրդ դրամը, ապա այդ մասին իրազեկի դատարանին, որպեսզի վերջինս քննարկի մնացած գույքի վրա արգելանք դնելու հարցը։ Հուլիսի 30-ին ՊԵԿ-ը գրություն էր ուղարկել Գրիգորյանի գործով դատավորին՝ խնդրելով նրա ընկերությանը պատկանող գույքերի վրա դրված կալանքը վերացնել, հնարավորություն տալ, որպեսզի ՊԵԿ-ն իրացնի այդ գույքը, վաճառի այն և գոյացած մոտ 1 մլրդ դրամ հարկային պարտավորությունը վճարի։ Խոսքը՝ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի մասին է: Կատարողական վարույթի շրջանակում արգելանքի է վերցվել ընկերությանը պատկանող 47 շարժական և 93 անշարժ գույքը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |