ՀՀ-ում կանցկացվեն Միջազգային բանակային խաղերի «Խաղաղության մարտիկ» մրցումները

ՀՀ-ում կանցկացվեն Միջազգային բանակային խաղերի «Խաղաղության մարտիկ» մրցումները

PanARMENIAN.Net - «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում օգոստոսի 3-15-ը Հայաստանում անցկացվելու են «Խաղաղության մարտիկ» մրցումները:

«Խաղաղության մարտիկ» մրցումներին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները:

Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մրցումների մասնակիցներն ուժերը կչափեն ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

«Խաղաղության մարտիկ» մրցումների բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին` Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---