Լարսում կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը ժամանակվոր կարգելվի

Լարսում կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը ժամանակվոր կարգելվի

PanARMENIAN.Net - Վերին Լարսի տեղամասում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակվոր կարգելվի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:

«Նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն արգելվում Է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,-ասվում է գրառման մեջ:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում Է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---