Այրվածքներ ստացած երեխային բժշկի տանելու փոխարեն անհայտ քսուքով են «բուժել». Նրա կյանքի համար պայքարում են 6 օգոստոսի 2019 - 16:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել 1 տարեկան 8 ամսական երեխա՝ մարմնի մակերեսի գրեթե 15% այրվածքներով: Նախարարության փոխանցմամբ, երեխան այրվածքները ստացել է օոստոսի 1-ին, սակայն ծնողները չեն դիմել բժշկի, այլ գերադասել են բուժումն իրականացնել տնային պայմաններում, ոմն մեկի կողմից տնային պայմաններում պատրաստած, անհայտ բաղադրությամբ քսուկի միջոցով: Գործողության հետևանքով երեխայի վիճակը ծանրացել է, որից հետո ծնողները դիմել են տեղամասային պոլիկլինիկա: Տեղամասային բժիշկը նրանց տրամադրվել է ուղեգիր՝ բուժումը հիվանդանոցային պայմաններում շարունակելու, սակայն ծնողները կրկին չեն դիմել բժշկական կենտրոն և շարունակել են նույն «մեթոդով» բուժումը: Երեխայի վիճակը գնալով ծանրացել է և միայն օգոստոսի 4-ին դիմել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, անմիջապես հոսպիտալացվել վերակենդանացման բաժանմունք: Ընդունման պահին երեխայի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, գիտակցությունը՝ մթագնած, կոնտակտի մեջ գրեթե չի մտել: Բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար, նրան այժմ տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: «Նման դեպքերից խուսափելու համար առողջապահության նախարարությունը զգուշացնում է. ցանկացած առողջական խնդրի դեպքում չհապաղել և դիմել բժշկի օգնությանը: Ոչ մի պարագայում մի դիմեք ինքնակոչ «բժիշկների», հեքիմների ծառայությանը», - ասված է հաղորդագրության մեջ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ |