Ղրղզստանի նախկին նախագահին չի հաջողվել ձերբակալել. Նա զինված դիմադրության է դիմել 8 օգոստոսի 2019 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-ին Ղրղզստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները սկսել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին ձերբակալելու գործողությունը: Նրան կասկածում են կոռուպցիայի մեջ և զրկել են անձեռնմխելիությունից: Սակայն, նախկին նախագահի կողմնակիցները Կոյ Տաշ գյուղում դիմադրություն են ցույց տվել, որի հետևանքով հատուկ նշանակության ջոկատի 1 զինծառայող զոհվել է, 52 մարդ վիրավորվել: Նախկին նախագահին ձերբակալել չի հաջողվել: Նախկին նախագահ Ատամբաևը խոստովանել է, որ անձամբ է կրակել գրոհողների վրա: Այդ մասին նա օգոստոսի 8-ին ասել է լրագրողներին, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Իմ կողմնակիցները զենք չունեին, ես անձամբ եմ կրակել հարձակման ժամանակ»,-ասել է նա: Սակայն, Ատամբաևը հավաստիացրել է, որ «ջանում էր մարդկանց վրա չկրակել»: Ըստ նրա, նա պատրաստ է աջակցել «Ալֆա» ջոկատի մարտիկների ազատմանը, որոնց իր կողմնակիցները պահում են նախկին նախագահի տանը: Ղրղզստանի նախագահ Սոորնբայ Ժենեբեկովը հայտարարել է, որ Ատամբաևը խախտել է սահմանադրությունը՝ զինված դիմադրություն ցույց տալով ուժայիններին: Նախկին նախագահը հայտարարել է, որ մտադիր է իր կողմնակիցներին հանրահավաքի դուրս բերել Բիշքեկում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |