Մարտի 1-ի գործի, այդ թվում՝ Օգանովսկու ցուցմունքի արտահոսք եղել էր դեռ մայիսին![]() 9 օգոստոսի 2019 - 15:24 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականի մայիսի 7-ին տեղի էր ունեցել Մարտի 1-ի գործի նախաքննական տվյալների արտահոսք։ ԶԼՄ-ներին էր ուղարկվել անանուն նամակ՝ գործից մոտ 300 էջ կազմող նյութերով։ Դրանք ներառում էին գործով անցնող պաշտոնյաների մեղադրական եզրակացությունները, առանցքային վկաների և մեղադրյալների ցուցմունքները՝ մասնավորապես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի,գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) և մյուսների հարցաքննությունների արձանագրությունները։ Այն ժամանակ PanARMENIAN.Net -ի հետ զրույցում գործի նախաքննություն իրականացնող ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հայտնել էր, որ ՀՔԾ-ն տեղյակ չէ, թե որտեղից է եղել արտահոսքը։ Գործից արտահոսած նյութերն այդ ժամանակ գրեթե չեն հրապարակվել մամուլում, արտահոսքի հետ կապված հանրային աղմուկ անգամ չի բարձրացել։ Օրերս BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն նյութով անդրադարձել էր Մարտի 1-ի իրադարձություններին և Թավշյա հեղափոխությունից հետո քրեական գործի շուրջ ծավալված զարգացումներին: Ասվում էր, որ լրատվամիջոցը ստացել է բացառիկ հասանելություն Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձությունների վերաբերյալ փաստաթղթերին: Քննչական մարմինները հերքել են իրենց առնչությունը նյութերի արտահոսքի հետ, ինչպես նաև ուռճացված և արհեստական որակել միջազգային լրատվամիջոցի հրապարակման շուրջ առաջացած աղմուկը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |