Մոսկվայում 1 ամսում 5-րդ բողոքի ակցիան կանցկացվի. Մոտ 100.000 մարդ կմասնակցի10 օգոստոսի 2019 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին Մոսկվայում ակադեմիկոս Սախարովի պողոտայում արտոնված հանրահավաք տեղի կունենա՝ ի աջակցություն Մոսկվայի քաղաքային դումայի չգրանցված թեկնածուների: Ցույցը կարող է ամենազանգվածայինը դառնալ՝ հայտագրված է մոտ 100.000 մասնակից: Դա ամսվա ընթացքում 5-րդ մեծ ակցիան է Մոսկվայում: Նախորդ 4 ակցիաների ժամանակ միայն մեկը՝ հուլիսի 20-ի ակցիան էր արտոնված, 3 մյուսը՝ հուլիսի 14-ի, 27-ի և օգոստոսի 3-ի ակցիաներն ավարտվեցին ցուցարարներին ցրելով և զանգվածային ձերբակալություններով, գրում «Վեդոմոստին»: Բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են, որ թույլատրվի անկախ թեկնածուների մասնակցությունը Մոսկվայի քաղդումայի ընտրություններին: Հանրահավաքը կանցնի առանց ընդդիմության գլխավոր առաջնորդների՝ Պետդումայի նախկին պատգամավոր Դմիտրի Գուդկովի, Կրասնոսելսկի շրջանի պատգամավորների խորհրդի ղեկավար Իլյա Յաշինի և այլոց, ինչպես նաև առանց Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնու: Նավալնին դեռ կալանքի տակ է՝ չարտոնված ակցիաների կոչերի համար: Հանրահավաքին մասնակցելու մտադրության մասին են հայտնել հայտնի լրագրող Յուրի Դուդը, Հեռուստահաղորդավար Լեոնիդ Պարֆյոնովը, ինչպես նաև հայտնի երաժիշտներ, այդ թվում ռեփերներ Oxxxymiron-ն ու Face-ը: Իշխանությունները, սակայն, արգելել են երաժշտական համարները հանրահավաքում, սակայն Face-ը, Icepeak-ը մտադիր են այնուամենայնիվ ելույթ ունենալ: Հուլիսի 27-ի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 1373 մարդ, օգոստոսի 3-ի ակցիային՝ 1001: ՆԳՆ-ն հայտնել է 1074 և 600 ձերբակալվածի մասին համապատասխանաբար: ՌԴ ՔԿ-ն քրգործեր է հարուցել զանգվածային անկարգությունների մասին, որոնցով ձերբակալվել է 10 մարդ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |