// IP Marketing video - START// IP Marketing video - END

Փաշինյան. Գրանցված գործազուրկների թիվը նվազել է 6.4%-ով

Փաշինյան. Գրանցված գործազուրկների թիվը նվազել է 6.4%-ով

PanARMENIAN.Net - 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2019 թվականի նույն ժամանակահատվածում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (1000 դրամներ) իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով, կամ 9.6 տոկոսով: Աճը վարձու աշխատողների թվաքանակի ավելացման արդյունք է»,-ասվում է գրառման մեջ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր նաև, որ ՀՀ կառավարությունը Արցախին մոտ 2.9 մլրդ դրամ աջակցություն կտրամադրի՝ Պաշտպանության բանակի զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար:

 Ուշագրավ