Վարչապետի գլխավոր խորհրդականներն ազատվել են պաշտոնից

Վարչապետի գլխավոր խորհրդականներն ազատվել են պաշտոնից

PanARMENIAN.Net - Արսեն Գասպարյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը՝ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Արամ Ղարիբյանը վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից կազատվի 2019 թվականի սեպտեմբերի 2-ից։

Վարչապետի օգնական Մհեր Սահակյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

 Ուշագրավ
Վարչապետը հանդիպել է Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն
Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իրենց անունից ներողություն է խնդրել միջադեպի համար