ՍՏՀԿ ԱԳՆԽ հոկտեմբերի 23-ի նիստի ընթացքում Կազմակերպության նախագահությունը կանցնի Հայաստանին

PanARMENIAN.Net - Սեւծովյան տնտեսական համագործակցության Կազմակերպության (ՍՏՀԿ) Արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը կկայանա հոկտեմբերի 23-ին Տիրանում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը: «Նիստի ընթացքում ՍՏՀԿ նախագահությունը Ալբանիայից կանցնի Հայաստանին»,- նշել է Բալայանը:



ՍՏՀԿ կազմի մեջ մտնում են 12 պետություն` Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդավիան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան եւ Ուկրաինան:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---