// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՀՀ-ում կայանալիք WCIT 2019-ի հիմնական բանախոսներից 5-ի անունները հայտնի են

ՀՀ-ում կայանալիք WCIT 2019-ի հիմնական բանախոսներից 5-ի անունները հայտնի են

PanARMENIAN.Net - Երևանում հոկտեմբերի 6-9-ը տեղի կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային համաժողովը, որի 10 հիմնական զեկուցողներից 5-ի անունները հրապարակվել են։

Առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միության (UATE) նախագահ, համաժողովի կազմակերպիչ Ալեքսանդր Եսայանն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ նրանք հաստատել են իրենց մասնակցությունը «համաշխարհային համաժողովին՝ որպես հիմնական բանախոսներ, հայտնում է Panorama.am-ը:

Այսպիսով, 5 գլխավոր զեկուցողներն են՝ Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, բարձր-նորարարական ծրագրային ապահովման Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մըրթին, GPS նավիգացիոն համակարգերի արտադրության առաջատար Garmin կորպորացիայի համահիմնադիր և գործադիր նախագահ Մին Կաոն, արհեստական բանականության տեխնոլոգիաների առաջատար NVIDIA ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգը, VaynerX-ի նախագահ Գերի Վայներչուկը։

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, ունեն 59 հաստատված բանախոս և նրանց թիվն ամեն օր ավելանում է: Արելքսանդր Եսայանը հայտնել է, որ համաժողովի շրջանակներում Հայաստան կայցելեն ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։

Նրա խոսքով՝ համաժողովից առաջ Հանրապետության հրապարակում տեղի կունենա համերգ, որը մեկնարկելու է ժամը 20:00-ին: «Համաշխարհային համաժողովը տեղի է ունեցել 16 երկրում և այդ բոլոր երկրներից հրավիրել ենք երաժիշտների, որոնց համախմբելով ստեղծվելու է նվագախումբ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Կլինի 70 երաժիշտ 16 երկրից և 30 երաժիշտ՝ Հայաստանից։ Նվագախումբը կկատարի 16 երկրի երաժշտություններ, իսկ 17-ը կլինի հայկական երաժշտություն»,- նշել է Ալեքսանդր Եսայանը։

Նրա խոսքով՝ դրանից հետո առաջին անգամ կհայտարարեն արհեստական բանականության միջոցով ստեղծված երաժշտության կատարում նվագախմի միջոցով։ Երաժշտությունը լինելու է այդ 16 երկրի երգերի միքսը։

 Ուշագրավ