ԵՊԲՀ-ն կհամագործակցի Կոպենհագենի համալսարանի հետ![]() 19 օգոստոսի 2019 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Կոպենհագենի համալսարանի միջև երկկողմանի նոր փոխանակային ծրագրի պայմանագիր է կնքվել: Ծրագիրը ԵՊԲՀ Հիգիենայի և էկոլոգիայի և Կոպենհագենի համալսարանի Սննդաբանության և սպորտի ամբիոնների միջև 2016-2018թթ. իրականացրած ծրագրի հաջորդ փուլն է, հայտնում է ԵՊԲՀ մամուլի ծառայությունը: Նախորդ ծրագիրը ճանաչվել էր Կոպենհագենի համալսարանի ամենահաջողված միջազգային համագործակցական ծրագրերից մեկը, ինչը հնարավորություն է ընձեռնել շարունակել համագործակցությունը` ընդլայնելով երկկողմ հետաքրքրությունների շրջանակը: Կնքված պայմանագրի շրջանակում պլանավորվում են ոչ միայն սննդաբանության ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող դանիացի գիտնականների այցեր ԵՊԲՀ, այլև հայկական բուհի դասախոսական անձնակազմի այցեր Կոպենհագեն: Բացի այդ ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներին հնարավորություն կընձեռվի կլինիկական սննդաբանության եռամսյա դասընթաց անցնել Դանիայում: Բժշկական համալսարանն իր հերթին ընդունելու է Կոպենհագենի համալսարանի սննդաբանության մագիստոսական շրագրի ուսանողներին, որոնք իրենց մասնագիտական պրակտիկայի մի մասը կանցկացնեն ԵՊԲՀ-ում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |