Մանվել Գրիգորյանի կալանքը խափանման այլ միջոցով փոխելու միջնորդությունը մերժվել է![]() 20 օգոստոսի 2019 - 15:32 AMT PanARMENIAN.Net - ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը 25 միլիոն դրամ գրավով խափանման այլ միջոցով փոխելու միջնորդությունը մերժվել է: Պաշտպանները միջնորդել էին փոխել ամբաստանյալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, քանի որ, թեև վերջինս քաղաքային հիվանդանոցում է, սակայն նրան չի թույլատրվում դուրս գալ մաքուր օդ շնչելու և «բնական լույսի երես տեսնել, ինչի արդյունքում նրա առողջական վիճակը վատթարացել է», հայտնում է Shantnews-ը: Մանվել Գրիգորյանի քրեական գործով դատական նիստում որոշվել է Ֆրանսիայից եկած փորձագետ Նորբերտ Ավետյանին ներգրավել միջգերատեսչական փորձագիտական հանձաժողովի աշխատանքներում: Դատական նիստում ներկայացել է ևս մեկ փորձագետ` սրտաբան-թերապևտ Հարություն Հեքիմյանը, որն աշխատում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Բժիշկն ասել է, որ 2004 թվականից ընդգրկված է միջգերատեսչական փորձագիտական հանձաժողովի կազմում: Այս փորձաքննության շրջանակներում արդեն մեկ անգամ այցելել է ամբաստանյալին: Փորձագետն ասել է, որ նրա առողջական վիճակի մասին որևէ տվյալ չի կարող հայտնել: Այս բժշկի դեմ պաշտպանական կողմից Արսեն Մկրտչյանը բացարկ է հայտնել, քանի որ, իր տեղեկություններով, բժիշկն այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տնօրինության հետ, ինչը հիմք է տալիս կասկածել թերապևտ -սրտաբան Հարություն Հեքիմյանի կողմից տրվող փորձագիտական եզրակացության օբյեկտիվությանը: Բժիշկը պատասխանել է, թե իրեն հայտնի չեն նման մանրամասներ, այդ մասին առաջին անգամ է լսում: Դատարանը մերժել է այդ բացարկի միջնորդությունը: Սրտաբան -թերապևտը կշարունակի աշխատել հանձնաժողովի կազմում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |