Նախարար․ Նոր բանաձևով հունվարի 1-ից ուսուցչի նվազագույն աշխատավարձը 108,000 դրամ կլինի![]() 20 օգոստոսի 2019 - 18:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է` որոշման նոր նախագիծ է մշակել, ըստ որի դպրոցները կֆինանսավորվեն նոր բանաձևով. կսահմանվի ուսուցչի նվազագույն՝ 108,000 դրամ աշխատավարձ: «Բանաձև է մշակվում, ըստ որի՝ հաջորդ տարի, հունվարի 1-ից, դպրոցներում ուսուցիչների նվազագույն աշխատավարձի շեմը 108,000 դրամից պակաս չի լինելու և գումարների տրամադրումը դպրոցներին ոչ թե աշակերտների թվով է պայմանավորված լինելու, այլ ավելի արդար բաժանում է լինելու դպրոցների միջև»,- նշել է նախարարը: Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից 10%-ով կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |