1.173 մլրդ դրամ՝ փրկարար ծառայության շենքերի հիմնանորոգմանը![]() 22 օգոստոսի 2019 - 12:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը 1․173 մլրդ դրամ կհատկացնի Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ Փրկարար ծառայության շենքերի հիմնանորոգման, Մարտունու և Գավառի փրկարար ծառայության շենքերի և կցակառույց կայանատեղերի կառուցմանը։ Փրկարար ծառայության շենքային պայմանների առկա վիճակը լուրջ խոչընդոտներ է ստեղծում ծառայության գործունեության համար, ստորաբաժանումների գերակշռող մասը կառուցվել է նախորդ դարի 50-60-ական թվականներին և առ այսօր կապիտալ նորոգումների գրեթե չի ենթարկվել: Նշվում է, որ այդ շենքերը գտնվում են ֆիզիկապես և բարոյապես մաշված, մասամբ վթարային վիճակում: Առկա շենքային պայմանները հնարավորություն չեն ընձեռնում անհրաժեշտ մակարդակով ապահովել անձնակազմի ուսուցման պրոցեսը, ապահովել նվազագույն կոմունալ-կենցաղային պայմաններ, ստորաբաժանումներին ամրացված հրշեջ-փրկարարական տեխնիկան պահպանվում է բացօթյա` փակ ավտոկայանատեղերի անբավարարության պատճառով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |