Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար. TRC-ի փորձագետները ևս ներգրավվել են փորձաքննությանը

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար. TRC-ի փորձագետները ևս ներգրավվել են փորձաքննությանը

PanARMENIAN.Net - Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրել է, որ 2018 թվականի հուլիսի 20-ին ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման հետ կապված, հայտնում է Shantnews-ը:

«Քննության ընթացքում անհրաժեշտություն առաջացավ նշանակելու համալիր փորձաքննություն: Համացանցում այն քննադատությունն է ընթանում, որ «Էլարդ» ընկերությունը միջազգային կառույց չէ, և այս փորձաքննությունն, ըստ էության, միջազգային չէր: Միայն զուտ «Էլարդ»-ի փորձագետները չեն, TRC-ի փորձագետները նույնպես ներգրավվել են փորձաքննության իրականացմանը: Այսինքն՝ միջազգային չափանիշը նույնպես ապահովված է»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ փորձաքննության ընթացքում ոչ միայն գնահատվել են ջրային ռեսուրսները, այլև կենսաբազմազանությունը, օդի որակը և այլն: «Խնդիրը ոչ թե դրված է եղել ջրերի կառավարումը, ջրերի աղտոտվածության հանգամանքը պարզելը, այլև բնության մյուս բաղադրիչների կառավարման հուսալիությունը»,-ասաց նա:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Ամուլսարի շահագործման թեմային, հայտնել է, որ «Էլարդի» եզրակացությունը կուղարկվի Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու նոր ՇՄԱԳԻ-ի կարիք կա արդյոք:

«Կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն:հետևյալ հանձնարարությամբ. պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---