Նախարար. Հակակոռուպցիոն դատարաններ կստեղծվեն26 օգոստոսի 2019 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-2022 թթ. ռազմավարության նախագիծն արդեն վերջնականացման փուլում է, առաջիկայում այն կդրվի հանրային քննարկման: Այդ մասին ԱԺ-ում կոռուպցիոն ռազմավարության նախագծի քննարկման ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Ըստ նախարարի՝ առաջին քայլը ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումն է, մասնավորապես, հակակոռուպցիոն անկախ մարմնի, որը զբաղվում է կոռուպցիայի կանխարգելմամբ, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ ու քննությամբ: Նախատեսվում է նաև հակակոռուպցիոն դատարանների ստեղծում, հայտնում է Aysor.am-ը: Վերջիններս զբաղվելու են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությամբ:«Նախատեսում ենք, որ այս դատարանը կարող է ունենալ քաղաքացիաիրավական մասնագիտացում և քննի ապօրինի գույքի բռնագանձման գործերը», - ասել է Բադասյանը: Անդրադառնալով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ Բադասյանն ասել է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կնշանակվեն հանձնաժողովի անդամները ու հանձնաժողովը կսկսի գործել: Հանձաժողովի լիազորությունները ևս կընդլայնվեն: Նախատեսվում է հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծում: «Այս պահին գոյություն ունեցող իրավապահ համակարգում քննչական և օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների շարքը, կազմը և լիազորությունների ծավալն ամբողջությամբ վերանայվելու է: Կոմիտեի ստեղծմամբ՝ քրեական օրենսգրքում սահմաննելու ենք այն բոլոր հանցագործությունների ցանկը, որոնք կոռուպցիոն բնույթ ունեն», - հավելել է նա: Բադասյանն ընդգծել է, որ կընդլայվեն նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները կրթական ոլորտում: «Ավագ դպրոցներում և համալսարաններում հակակոռուպցիոն կրթության մասին առարկաներ են նախատեսված», - ընդգծել է նախարարը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |