Մակունց. Արցախի հարցի հետագա հումանիզացիայի հարցն անկասելի է

Մակունց. Արցախի հարցի հետագա հումանիզացիայի հարցն անկասելի է

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավորները շարունակելու են խորհրդարանական դիվանագիտության բոլոր հարթակներում խոսել Արցախում ապրող հայրենակիցների ինքնորոշման իրավունքի և էքզիստենցիալ անվտանգության հարցերի մասին: Այդ մասին հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի շրջանակում ԱԺ-ում պատգամավորների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ:

«Արցախի հարցի հետագա հումանիզացիայի հարցն անկասելի է »,-ասել է նա, հայտնում է Shantnews-ը:

«Այս օրերին շատ կարևոր առաքելությամբ են ՀՀ-ում գտնվում դիվանագիտական կորպուսի մեր ներկայացուցիչները, որով բոլորս ճշտում ենք մեր ժամացույցները և համոզվում, որ միևնույն էջի վրա ենք ու համահունչ ենք իրականացնում մեր պետության քաղաքական օրակարգը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ-ն ՀՀ-ում ժողովրդավարության ապահովման կարևոր հենասյուներից մեկն է։ Մենք որպես օրենսդիրներ անում ենք առավելագույնն երկրում բազմակարծության և ազատ խոսքի ապահովման համար»,- ասել է Մակունցը՝ շեշտելով, որ ներքաղաքական բոլոր ձեռքբերումները պետք է նպաստեն ավելի արդյունավետ, վստահ և նախաձեռնող արտաքին քաղաքականության իրականացմանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---