Չպատվաստվելու արդյունքում կարմրուկի դեպքերը Եվրոպայում կրկնապատկվել են

Չպատվաստվելու արդյունքում կարմրուկի դեպքերը Եվրոպայում կրկնապատկվել են

PanARMENIAN.Net - Եվրոպայում կտրուկ աճել են կարմրուկի դեպքերը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ 2019-ի հունվար-հունիսին արձանագրված դեպքերի քանակը 2018-ի 1-ին կիսամյակի համեմատ կրկնապատկվել է։

Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, 2019-ի առաջին կիսամյակում Եվրոպայում կարմրուկով վարակվել է մոտ 90 հազար մարդ։ Հիվանդության դեպքերի կտրուկ աճը, ըստ մասնագետների, մասամբ կապված է չպատվաստվելու հետ։ Հայտնաբերված դեպքերի 78 տոկոսը գրանցվել է Ուկրաինայում, Ղազախստանում, Վրաստանում և Ռուսաստանում։ Բացի այդ, 4 երկիր՝ Ալբանիան, Չեխիան, Հունաստանը և Միացյալ Թագավորությունը, կորցրել են կարմրուկի վտանգից ազատ լինելու կարգավիճակը:

«Եթե մենք չհաջողենք բարձր մակարդակի պատվաստում ապահովելու տարածաշրջաններից յուրաքանչյուրում և չպահպանենք այն, ապա երեխաները և մեծահասակները կտուժեն, և ոմանք, ցավոք, կարող են մահանալ», - ասել է ԱՀԿ փորձագետ Գյունթեր Պֆաֆը:

Հարևան Վրաստանում 2019-ին հիվանդությունից մահացել է 3 մարդ, ՀՀ-ում կարմրուկից մահացության դեպքեր չեն գրանցվել։ 2018 թվականի ձմռանը ՀՀ-ն Վրաստանին է նվիրել 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ՝ երկրում համաճարակը կանխելու համար։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---