Moody's-ն Ամերիաբանկի վարկանիշը բարձրացրել է Ba3

Moody's-ն Ամերիաբանկի վարկանիշը բարձրացրել է Ba3

PanARMENIAN.Net - Հեղինակավոր Moody's միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է Ամերիաբանկին շնորհած վարկանիշները, մասնավորապես.

• ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշը սահմանել է Ba3

• արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշը` B1

• կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ Ba3 վարկանիշը` Ba2:

Վարկանիշի վերանայումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարկանիշի բարձրացմամբ` B1-ից («դրական» հեռանկարով) մինչև Ba3` «կայուն» հեռանկարով: Փոփոխությունը տեղի է ունեցել 2019թ. օգոստոսի 27-ին:

Ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշի` B1-ից մինչև Ba3 բարձրացման հիմքում է Ամերիաբանկի վարկունակության բազային գնահատականների (Baseline Credit Assessments) բարձրացումը b1-ից մինչև ba3, որը պայմանավորված է Հայաստանի բանկային հատվածի մակրո ցուցանիշների բարելավմամբ և Ամերիաբանկի մշտապես բարձր և կայուն ֆինանսական ցուցանիշներով, մասնավորապես`

• ակտիվների բարձր որակով

• ամուր դիրքով ըստ կապիտալի

• բարձր շահութաբերությամբ և

• իրացվելիության բավարար մակարդակով և միջոցների ներգրավման դիվերսիֆիկացված աղբյուրներով:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---