ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Քոչարյանի պաշտպանների վիճարկած 2 հոդվածից մեկը

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Քոչարյանի պաշտպանների վիճարկած 2 հոդվածից մեկը

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հրապարակել է ՍԴ որոշումը 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քրեական դատավարության 35-րդ ու 135-րդ հոդվածների սահմանադրականության հարցով։

Ըստ այդմ, օրենսգրքի 35-րդ՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները սահմանող հոդվածը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող։ Համաձայն որոշման, այն ճանաչվել է անվավեր, քանի որ նշված հանգամանքների թվում այնտեղ ներառված չէր Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված անձանց գործառութային անձեռնմխելիությունը։

Նշենք, որ Քոչարյանի պաշտպանական թիմը պնդում է՝ Մարտի 1-ի գործողությունները բխում էին Քոչարյանի կարգավիճակից ու նախկին նախագահի վրա տարածվում է դրանց համար անձեռնմխելիություն։

Միաժամանակ, սահմանադրական է ճանաչվել Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի, խափանման միջոց է կիրառվում, երբ մեղադրյալը կարող է խոչընդոտել քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու կամ այլ ճանապարհով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---