Փաշինյան․ Եթե այսօր հանքն ապօրինի փակենք, վաղը՝ ԶԼՄ ու արտադրամաս ենք փակելու

Փաշինյան․ Եթե այսօր հանքն ապօրինի փակենք, վաղը՝ ԶԼՄ ու արտադրամաս ենք փակելու

PanARMENIAN.Net - Ամուլսարի հանքի հետ կապված կան հարցեր, որոնց պատասխանը պետք է ստացվի բնապահպանական տեսչության ստուգումների արդյունքում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ ՓաշինյաննԱԺ-ում Ամուլսարի վերաբերյալ հարցին պատասխանելիս։

«Դիրքորոշումը պետք է լինի իրավական։ Սա շատ կարևոր է, որովհետև խոսում ենք իրավական պետության մասին», - շեշտել է նա։

«Եթե մենք ապօրինի փակենք հանքը, վաղն ապօրինի կփակենք լրատվամիջոցը, հետո՝ արտադրամասը, էլ չեմ ասում, որ կվերցնենք մեզ», - նշել է նա։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ջերմուկցիներին բացել դեպի Ամուլսար տանող ճանապարհները։ Դրանք շրջափակած բնակինչներն ու ակտիվիստները մերժել են կոչը, բնապահպանական մի քանի նախաձեռնություն ու կուսակցություն խիստ քննադատել են Փաշինյանին ԱՄուլսարի շուրջ կոնֆլիկտում, իրենց կարծիքով, «Լիդիանի» կողմը գրավելու մեղադրանքներ հնչեցնելով։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---