ԱԻՆ․ Սեյսմիկ ակտիվությունը նվազում է11 սեպտեմբերի 2019 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում 4.8 մագնիտուդով, էպիկենտրոնում 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել են ավելի թույլ հետցնցումներ, ինչը նշանակում է, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է: Այդ մասին ասված է Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունում: Նշվում է, որ գրանցվել է 1.0-3.7 մագնիտուդով 100-ից ավելի հետցնցում։ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, համաձայն գործող կանոնակարգի, շարունակում է իրականացնել շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ մշտադիտարկում: Բազմապարամետրային մշտադիտարկման տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ, ամենայն հավանականությամբ, չեն սպասվում լարվածության դաշտի կտրուկ փոփոխություններ: Սեյսմիկ ռեժիմը գտնվում է վերահսկողության տակ: Հետագա զարգացման մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն», - ասվում է հաղորդագրությունում։ Ջավախքի հրաբխային բարձրավանդակը և հարակից տարածքները հատում են մի շարք ակտիվ խզվածքներ, որոնց հետ են կապված ինչպես պատմական, այնպես էլ արդի ժամանակաշրջանի բազմաթիվ երկրաշարժեր: Ջավախքի ընդհարձակման գոտին բնութագրվում է երիտասարդ հրաբխականությամբ և մեծ թվով թույլ և միջին ուժի երկրաշարժերով: Այս գոտու բարձր սեյսմիկության դրսևորումը կարող է բացատրվել գոյություն ունեցող հրաբխային օջախներով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |