«Արմենիա TV-ն» տուգանվել է սերիալում մկրատով կնոջ դեմքը վնասելու դրվագի համար13 սեպտեմբերի 2019 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն, ուսումնասիրելով «Արմենիա TV» կողմից հեռարձակված «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի 2019 թ. օգոստոսի 22-ի եթերում բռնության, կտտանքների ենթարկելու տեսարանները, տուգանել է ընկերությանը 500 հազար դրամով։ Ինչպես հայտնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որոշումն ընդունվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասին համապատասխան։ Սերիայում պատկերված էր, թե ինչպես է հերոսներից մեկը մկրատով վնասում հերոսուհիներից մեկի քիթը։ Պատկերի ցուցադրումը բուռն արձագանք ու քննադատության մեծ ալիք բարձրացրեց սոցցանցերում։ Հանձնաժողովը, մասնավորապես, ընդգծել է, որ բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ մեդիայում կանանց նկատմամբ խտրականությունն ու բռնությունը անմիջականորեն ազդում են հանրային կյանքում բռնության օջախների բռնկման և դրանց քանակի, ինչպես նաև դաժանության աստիճանի վրա։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |